Իրադարձություններ Հայաստանում
«Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը Երևանում
Երևանում մայիսի 21-24-ը տեղի ունեցավ «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով IV միջազգային վեհաժողովը: Վեհաժողովի կազմակերպիչներն էին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ու «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիան:
«Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը Մեդ Պրակտիկի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց միջոցառման մասին:
– Երկու տարին մեկ անգամ «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիան կազմակերպում է իր հերթական միջազգային վեհաժողովը: Յուրաքանչյուր անգամ այն նվիրված է որևէ առիթի: Այս անգամ առիթը ասոցիացիայի հնգամյակն է: Վեհաժողովի գլխավոր թեման էր՝ «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները»:
– Վեհաժողովին շա՞տ հյուրեր կային արտերկրից:
– Այո, ունենք բազմաթիվ հյուրեր արտասահմանից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ամերիկայից, Ճապոնիայից, Լեհաստանից. շատ են, վախենում եմ մոռանալ որևէ մեկին: Բավականին լայն աշխարհագրություն ունենք: Մի շարք կազմակերպություններ առաջին անգամ են մասնակցում վեհաժողովին՝ ներկայացնելով իրենց արտադրանքը: Արտասահմանյան կազմակերպություններից շատերը գործընկերներ են փնտրում Հայաստանում. հնարավոր է՝ լավ համագործակցություններ ստացվեն այս վեհաժողովից հետո:
– Վեհաժողովն արդեն ավանդական է դարձել. սովորաբար որո՞նք են լինում նրա գլխավոր ձեռքբերումները:
– Բնականաբար, յուրաքանչյուր գիտական-պրակտիկ վերաժողով ենթադրում է ոչ միայն դասախոսություններ, այլև գործնական հատված… Վեհաժողովի շրջանակում անց են կացվել ձեռքի հմտության դասընթացներ: Ուսանողները, մասնակցելով դրանց, ավելի են հմտանում իրենց մասնագիտական գործունեության մեջ: Գլխավոր արդյունքներից է նաև արտերկրում գործընկերներ գտնելը: Մենք չենք սահմանափակվում Հայաստանում նման միջոցառումներ կազմակերպելով, ինքներս ևս գնում ենք այլ երկրներ՝ մասնակցելու վեհաժողովների:
Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը մեզ հետ զրույցում մեծապես կարևորեց վեհաժողովի կազմակերպումը, «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի գործունեությունը:
– Ինչպես շատ երկրներում, վերջին տարիներին Հայաստանում ևս քանակով շատացան նեղ մասնագիտական ասոցիացիաները, սակայն նրանցից քչերն են ակտիվ: Շատ ուրախ ենք, որ «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիան նման որակյալ միջոցառումներ է կազմակերպում: Այս վեհաժողովը ևս, կարծում եմ, մեծ ներդրում կունենա Հայաստանի ստոմատոլոգիայի զարգացման գործում:
Գերմանական «Շտադա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը վեհաժողովին մասնակցում էր ստոմատոլոգիայի ոլորտի համար նախատեսված իր արտադրանքով: Մեդ Պրակտիկին մանրամասներ ներկայացրեց ընկերության բժշկական ներկայացուցիչ Արսեն Միրզոյանը:
– «Շտադան» բավականին հայտնի է Եվրոպայում: Մեր շուկայում ավելի շատ հայտնի են «Նիժֆարմ» և «Հեմոֆարմ» բրենդները, որոնք գտնվում են «Շտադա» ընկերության կազմում և համեմատաբար երկար են եղել Հայաստանում:
– Ի՞նչ էր ներկայացնում «Շտադան» վեհաժողովում:
– Ստոմատոլոգների ասոցիացիայի հետ վաղուց ենք համագործակցում: Ունենք դեղամիջոցներ, որոնք կիրառվում են ստոմատոլոգիայում: Մանկական պրակտիկայում ունենք ատամների ծկթման ժամանակ կիրառվող միջոցներ, որոնք, պարունակում են և՛ ցավազրկող, և՛ հակասեպտիկ նյութեր, ունենք հակամանրէային դեղամիջոցներ, որոնք լայնորեն կիրառվում են տարբեր բժշկական միջամտություններից հետո: Բավական բարձր մակարդակով կազմակերպված վեհաժողով էր, շատ գոհ ենք համատեղ աշխատանքից, և կարծում եմ՝ հետագայում կընդլայնվի մեր համագործակցությունն ասոցիացիայի հետ:
– Արտերկրից եկած հյուրերի հետ հասցրե՞լ եք ծանոթանալ, համագործակցության եզրեր գտնել:
– Իհարկե, շատ կարևոր է փորձի փոխանակումը տարբեր երկրների հետ: Ես տեսնում եմ, որ յուրաքանչյուր տարի նոր տեխնոլոգիաներ են մտնում ստոմատոլոգիական ոլորտ, և շատ ուրախալի է, որ մեր երկրում դրանք նունպես կիրառություն են գտնում:
– Ի՞նչ նորություններ ունի «Շտադան»:
– Ի ուրախություն բոլորիս՝ ներկայումս Հայաստանյան բժիշկների դեղորայքային զինանոցը ևս համալրվեց ամբողջ Եվրոպայում հայտնի և լայնորեն կիրառվող Տրանեկսամ հաբերով և ամպուլաներով: Ամպուլաները կիրառվում են հրատապ և հետվիրահատական չդադարող արյունահոսությունների ժամանակ, բժշկի հսկողության տակ, իսկ հաբերը ունեն ավելի լայն կիրառություն: Հանդիսանալով արյունահոսությունը կանգնեցնող ունիվերսալ միջոց՝ այն կիրառում են ևՙ որպես տեղային միջոց, ևՙ որպես համակարգային՝ ատամի հեռացումից հետո, իմպլանտոլոգիական միջամտություններից հետո, քթից արնահոսությունների դեպքում, արնահոսող ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում, պրոստատեկտոմիայից հետո, գինեկոլոգիական արնահոսությունների դեպքում, արնահոսող թութքի և այլ դեպքերում:
Առհասարակ, ընկերությունը շատ դինամիկ է զարգանում, հաճախ ենք ունենում նորություններ: Յուրաքանչյուր տարի մեր ընկերությունը հադես է գալիս նորագույն դեղամիջոցների արտադրությամբ:
Մեդ-Պրակտիկը զրուցեց նաև վեհաժողովի՝ արտասահմանից ժամանած հյուրերի հետ:
Նիրաջ Խաննա, Չիկագո, ԱՄՆ
– Իմ նպատակն է վեհաժողովի մասնակիցներին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները: Ես այստեղ եմ կրթական նպատակներով: Առաջին անգամ եմ Հայաստանում, վեհաժողովը կազմակերպված է հրաշալի, սիրեցի ձեր քաղաքը: Պատրաստվում եմ ավելի լավ ճանաչել այն: Ես շատ երկրներում եմ եղել, դասախոսություններ կարդացել, այս տարածաշրջանում Հայաստանն առաջինն է:
«Վերդենտ »ընկերության ներկայացուցիչներ Իզաբելա և Ագաթա
– Մենք եկել ենք Լեհաստանից, ներկայացնում ենք «Վերդենտ » ընկերությունը: Շատ ենք ցանկանում, որ Հայաստանում ավելի լավ ճանաչեին ու կիրառեին մեր ընկերության որակյալ արտադրանքը, համոզված կարող ենք ասել, որ այն որակյալ է: Հուսով ենք գործընկերներ և լավ բարեկամներ գտնել Հայաստանում այս վեհաժողովից հետո:
Կարդացեք նաև
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...
Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...
2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...
2024 թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը ԵՊԲՀ–ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 30 կրեդիտ...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Երկարակեցության բժշկություն» միջազգային մասնակցությամբ կոնֆերանսին, որը տեղի կունենա...
ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ից 31-ը տեղի կունենա «Հայ համաճարակաբանների, բժշկական մանրէաբանների և մակաբուծաբանների ասոցիացիայի» 6-րդ համագումարը՝ զուգորդված...
Հոկտեմբերի 15-ից «Նաիրի» բժշկական կենտրոնում անվանի նյարդավիրաբույժ, Լիտվայի համալսարանի պրոֆեսոր Անդրիուս Ռադիունասը և նյարդաբանության...
2024թ. հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը կրկնողաբար տեղի կունենա «Ընտանեկան բժշկության և թերապիայի արդի հարցեր» թեմայով վերապատրաստման...
Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...
Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն